Լրահոս

25.09.2012 10:03


Լահդար Բրահիմին կմեկնի ՌԴ ու Չինաստան

Լահդար Բրահիմին կմեկնի ՌԴ ու Չինաստան

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին մտադիր է այցելել Ռուսաստան և Չինաստան` երկու երկրների ղեկավարների հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

–Ինձ հրավիրել են այցելել Ռուսաստան և Չինաստան։ Ես մեծ հաճույքով կուղևորվեմ այնտեղ,- ասել է Բրահիմին` ավելացնելով, որ այդ հանդիպումներից  որոշակի ակնկալիքներ ունի։   

Հիշեցնենք, որ Մոսկվան ու Պեկինը երեք անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, որը Դամասկոսի հասցեին պատժամիջոցների սպառնալիք էր պարունակում: Այլ կարծիքի է Արևմուտքը, որը  պնդում է, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանն աջակցեն Ասադի հրաժարականի կոչերին, ապա դա դրական կազդի հակամարտության կարգավորման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը