Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից եւ կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետեւյալ կետերում:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է»:
Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որեւէ նորություն չպարունակող բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում: «Հայ-ադրբեջանական»-ի փոխարեն «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձեւաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երեւում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը:
«Որեւէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ եւս առերեւույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որեւէ վեճի շուրջ բանակցելու եւ երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարեւորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որը ոչայլինչէ, եթեոչ` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձեւաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:
Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաեւ Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր:
Հիմա Արցախի նախագահը եւս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին եւ թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության եւ անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ եւ քննարկել որեւէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը: Անկախության առընթեր անվտանգությունը եւս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար:
Եւ հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»:
Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ:
Սաֆարովի գործարքից հետո երեւութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ: Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու եւ որեւէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երեւանի կարծրացման քաղաքականության դրսեւորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:
Երեւանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի եւ արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի է դարձնում` որպես անհրաժեշտություն: Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը եւ մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձեւաչափը իբրեւ գերակա ուղղություն առաջադրելը կարեւոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:
Գերակա ուղղություններ՝ միջազգային ճանաչման համար
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից եւ կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետեւյալ կետերում:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է»:
Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որեւէ նորություն չպարունակող բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում: «Հայ-ադրբեջանական»-ի փոխարեն «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձեւաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երեւում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը:
«Որեւէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ եւս առերեւույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որեւէ վեճի շուրջ բանակցելու եւ երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարեւորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունների ձեւաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:
Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաեւ Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր:
Հիմա Արցախի նախագահը եւս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին եւ թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության եւ անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ եւ քննարկել որեւէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը: Անկախության առընթեր անվտանգությունը եւս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության համար:
Եւ հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»:
Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ:
Սաֆարովի գործարքից հետո երեւութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ: Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու եւ որեւէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երեւանի կարծրացման քաղաքականության դրսեւորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:
Երեւանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի եւ արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի է դարձնում` որպես անհրաժեշտություն: Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը եւ մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձեւաչափը իբրեւ գերակա ուղղություն առաջադրելը կարեւոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր