Լրահոս

24.09.2012 17:01


«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը գնալով տարածում է ստանում

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը գնալով տարածում է  ստանում

Սիրիահայ մեր հայրենակիցների  աջակցության  «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը գնալով տարածում է  ստանում մեր  հասարակության ամենալայն շերտերի շրջանում։ Մեր տասնյակ համաքաղաքացիներ, հայրենի մտավորականներ,  քաղաքական գործիչներ և  գործարարներ են արձագանքել սիրիահայ մեր եղբայրներին և  քույրերին  պատերազմի արհավիրքի դեմ   մենակ  չթողնելու,  նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու  մեր կոչին։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությանն առաջինը  անդրադարձավ և օգնության ձեռք  մեկնեց  Արցախի կառավարությունը՝ զգալի քանակությամբ  պարենամթերք տրամադրելով։ Առաջին արձագանքողների  շարքում  են  ԳՐԱՆԴ   ՀՈԼԴԻՆԳ” , “ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ” ՓԲԸ- ները,  “ԱՐՏՖՈՒԴ”, ‘’ԱՐԹԻՄԵԴ” և “ԱԼԵՔՍ ԳՐԻԳ” ՍՊԸ-ները։  

Նրանց և մի շարք այլ բարերաների հատկացումներով բեռնված առաջին  ինքնաթիռը  շատ շուտով ճանապարհ կընկնի Սիրիա՝ դեղորայք և առաջին անհրաժեշտության պարենամթերք  հասցնելով  հումանիտար աղետի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր կոչին անդրադարձած բոլոր-բոլորին և շարունակում համազգային համախմբման այս  նվիրական գործը։

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը