Լրահոս

24.09.2012 16:51


ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 51 տրանսպորտային միջոց

ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 51 տրանսպորտային միջոց
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները սեպտեմբերի 17-ից  23-ն  ընկած ժամանակահատվածում  Երևան քաղաքում իրականացրած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  են տեղափոխել 51 տրանսպորտային միջոց:
Մեքենաներից 2-ի վրա  տեղադրված են եղել  գերհզոր  հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ,  10 վարորդ  մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 39-ը`  վարել են առանց համապատասխան փաստաթղթերի և այլ խախտումներով:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի,  իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 320 վարորդի նկատմամբ  կազմվել են  համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Այս խորագրի վերջին նյութերը