Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, Գառնի գյուղի թիվ 27/3 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տեղամասում փորձել են այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, 1973թ. ծնված Ա. Ավետիսյանը մուտք գործելով տեղամաս, փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել, սակայն վստահված անձանցից մեկը կանխել է նրա գործողությունները, ինչից հետո Ա. Ավետիսյանը ծրարավորված 2 քվեաթերթիկները գցելով` դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել