«Հարսնաքարի» գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հերթական անգամ հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի դատապաշտպան Ավագ Լալայանը միջնորդեց հետաձգել նիստը` գործի նյութերին ծանոթանալու համար:
Տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե դահլիճում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են նստած՝ դատավորին խնդրելով ուշադրություն դարձնել տվյալ հանգամանքի վրա: Դատավորն էլ հակադարձեց, թե դա դատարանի լիազորությունների մեջ չի մտնում:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ի նիստը հետաձգվել էր՝ Արման Խաչատրյանի փաստաբան չունենալու պատճառով: