Լրահոս

24.09.2012 15:33


Ընթացքի մեջ է ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների մրցույթների անցկացումը

Ընթացքի մեջ է ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների մրցույթների անցկացումը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին»կիրարկվող նոր օրենքով ավտոկայանտեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի և աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը