Հայտնի են «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարի հաղթողները
Սեպտեմբերի 23-ին ավարտվեց «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը, հաղթողներն արդեն հայտնի են:
Տղամարդկանց 18-28 տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնության հաղթող Լեւոն Մովսիսյանը՝ հասնելով Արագածի Հյուսիսային գագաթը (4090 մ) 1 ժամ 35 րոպեում:
2-րդ տեղը զբաղեցրել է Ահարոն Խաչատրյանը՝ 1 ժամ 39 րոպե, 3-րդ տեղը՝ Սուրեն Պետրոսյանը (2 ժամ 4 րոպե):
Երկրորդ տարիքային խմբում՝ 28-40 տարեկան, 1-ին տեղը գրավել է Վարդան Խաչատրյանը (2 ժամ 2 րոպե): Անդրանիկ Միրաբյանն ու Հովհաննես Մարտիրոսյանը կիսել են 3-րդ տեղը՝ միաժամանակ հասնելով գագաթ:
Աղջիկների մեջ չեմպիոն է ճանաչվել Անահիտ Աբրահամյանը (2 ժամ 38 րոպե), 2-րդ տեղը զբաղեցրել է Անուշ Աղաբաբյանը՝ 2 ժամ 44 րոպե, 3-րդ տեղ՝ Մետաքսե Քոլոզյանը (2 ժամ 48 րոպե):
Բոլոր հաղթողները պատվոգրեր եւ դրամական պարգեւներ են ստացել «Գրանդ սպորտ» մարզահամալիրի կողմից:
Ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր մրցավար Սուրեն Դանիելյանն նշել է, որ հաղթողների արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչը կնպաստի Հայաստանի մասնակցությանը միջազգային մրցաշարերում: