Վրացի հայտնի երգիչը, ի նշան բողոքի, հրաժարվել է Սահակաշվիլիի հանձնած պետական պարգևից
Վրացի հայտնի երգիչ Բակուր Բուրդուլին հրաժարվել է «Պատվո» շքանշանից, որով նրան տարիներ առաջ պարգևատրել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Բուրդուլին հայտարարել է, թե չի կարող կրել այն իշխանության շքանշանը, «որի օրոք մարդկանց տանջում են բանտերում»:
«Ես չեմ կարող անտարբեր լինել երկրում կատարվող դեպքերի հանդեպ։ Կալանավորների բռնության կադրերը ցնցել են ինձ: Շքանշանը վերադարձնելն իմ բողոքն է: Հուսով եմ, ընկերներս ու գործընկերները կհետևեն իմ օրինակին»,- «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցում ասել է երգիչը: