Լրահոս

24.09.2012 14:10


Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Պեկինում

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված  միջոցառումներ Պեկինում

Սեպտեմբերի 21-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպինը, Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի պաշտպանական ոլորտի և ռազմադիվանագիտական կորպուսի սպաներ, ինչպես նաև Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երեկոյան տեղի ունեցավ հավաք-ընդունելություն` Պեկինում բնակվող հայերի, այդ թվում` այստեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ:

Միջոցառումների մասնակիցներին ողջունեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը