Լրահոս

24.09.2012 13:04


Օձի խայթոցներ

Օձի խայթոցներ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.50-ին օձի խայթոցից թու­նա­վո­րումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Բազմաղբյուր գյուղի բնակիչ` 1975 թ. ծնված Ասատուր Ասատրյանը, իսկ ժամը 22.30-ին` Կոշ գյուղի բնակչուհի, 1977 թ. ծնված Նելլի Բադալյանը:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

 ***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.30-ին օձի խայթոցից թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ`  1977 թ. ծնված Արտակ Հարությունյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 ***

Նույն օրը, ժամը 18.00-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտն գյուղի բնակիչ`  1949 թ. ծնված Սալբի Հարությունյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը