Լրահոս

24.09.2012 13:18


«Բարսելոնա–Ռեալ» խաղը կարող է վերածվել կատալոնյան անջատողականների պայքարի գործողության

«Բարսելոնա–Ռեալ» խաղը կարող է վերածվել կատալոնյան անջատողականների պայքարի գործողության

Կատալոնիայի անջատողական շարժումը, որը պայքարում է Իսպանիայից անկախանալու համար, «20 minutos» կայքի տեղեկությամբ՝ պատրաստվում է հոկտեմբերի 7-ին նախանշված «Բարսելոնա»-«Ռեալ» մրցավեճը վերածել Մադրիդից անկախանալու համար պայքարի գործողության:

 «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, մեկնաբանելով այդ լուրերը, հայտնել է հետևյալ կարծիքը:

-Ակումբը ժողովրդի մի մասն է, և միշտ կլինի մարդկանց կողքին:

Իսկ կատալոնացի հանրահայտ թենիսիստ Կառլոս Մոյան ավելի հստակ դիրքորոշում է հայտնել:

-Ես, իհարկե, հայրենասեր եմ, սակայն կարծում եմ՝սխալ է մարզական թիմը վերածել քաղաքական պայքարի գործիքի: Սպորտը չպետք է ոչ մի ընդհանուր բան ունենա քաղաքականության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը