Լրահոս

24.09.2012 11:25


Պահանջում են վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները

Պահանջում են վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները

Այսօրվանից վաճառքի են համվում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը, որոնք արժեն 3000-10 000 դրամ: «Facebook»-ում ստեղծվել է «Պահանջում ենք վերանայել Հայաստան-Իտալիա խաղի տոմսերի գները» անվամբ խումբ, որն արդեն 300-ից ավել անդամ ունի:

«Հանրապետական ստադիոնում, որը տեղավորում է մոտ 15 000 հանդիսական, հավաքականի խաղերին տոմսերի գները սովորաբար լինում են 3000-8000 դրամ (3000, 5000 և 8000): Հրազդան ստադիոնը տեղավորում է մոտ 55 000 հանդիսական' Հանրապետականից գրեթե 4 անգամ ավելի, և ակնհայտ է, որ լեփ-լեցուն Հրազդան տեսնելու համար տոմսերը պետք է ավելի էժան լինեն, քան Հանրապետականում (նույնիսկ հաշվի առնելով, որ մրցակիցն Իտալիայի հավաքականն է): Սակայն արվել է լրիվ հակառակը. տոմսերն արժեն 3000-10 000 դրամ (3000, 5000, 7000 և 10 000)։ Տոմսերը պետք է ավելի էժան լինեն թեկուզ այն պատճառով, որ հարևան Վրաստանում վերջերս կայացած Վրաստան-Իսպանիա մրցավեճում տոմսերը երկու անգամ էժան են եղել, քան մեզ մոտ»,–նշված է խմբի տարածած հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը