Իրանցի գեներալ. «Եթե Իսրայելը հարվածի Իրանին, ապա կսկսվի 3-րդ համաշխարհային պատերազմը»
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ եթե Իսրայելը հարվածի Իրանին, ապա դա, վերջին հաշվով, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի.
«Իրանն առաջինը չի սանձազերծի պատերազմ, սակայն բացառված չէ, որ կարող է հասցնել կանխիչ հարված, եթե վստահ լինի, որ թշնամիներն իր նկատմամբ ագրեսիայի նախապատրաստական վերջին աշխատանքն են են իրականացնում: Նման նախադրյալներ դեռևս չկան: Իսրայելը պատկերացնել անգամ չի կարող, թե նախահարձակ լինելու դեպքում ինչքան զանգվածային ու համապարփակ կլինի Իրանի պատասխանը:
Դա Իսրայելի կործանման նախերգանքը կլինի, և չի բացառվում, որ կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Եթե պատերազմի բոցերը տարածվեն, ապա անկասկած է, որ հարձակման կենթարկվեն տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության տարրեր հանդիսացող նրա հենակետերը Բահրեյնում, Քաթարում և Աֆղանստանում»: