Աշխարհ

24.09.2012 09:45


Իրանի միջուկային օբյեկտների մոտակայքում ամերիկյան տեսախցիկ է հայտնաբարվել

Իրանի միջուկային օբյեկտների մոտակայքում ամերիկյան տեսախցիկ է հայտնաբարվել

Իրանում՝ ստորգետնյա միջուկային հարստացման գործարանի մերձակա լեռներում, տեսանկարահանող քողարկված սարք է հայտնաբերվել։ Այս մասին գրում է «Սանդի թայմս»-ը:

Ըստ աղբյուրի՝ «թաքնված տեսախցիկը» հայտնաբերել են Հեղափոխական գվարդիայի պարեկները Ֆորդոյում, Հոմի մերձակայքում հեռախոսային կապերը ստուգելու ժամանակ:

Հետաքրքրական է, որ երբ նրանք փորձել են հեռացնել ժայռաբեկորի վրա տեղակայված տեսախցիկը, գործել է դրա ինքնաոչնչացման մեխանիզմը: Թերթը գրում է, որ տեսախցիկի հետ կապված այս միջադեպում շոշափվում է ԱՄՆ–ի անունը։

Սա առաջին անգամը չէ, որ արհեստական ժայռաբեկոր է օգտագործվում լրտեսական նպատակներով: 2006թ. նման հնարք կիրառել են բրիտանացի հետախույզները Մոսկվայում, իսրայելցիները՝ Լիբանանում:

Այս խորագրի վերջին նյութերը