Պակիստանցի նախարարը 100 հազ. ԱՄՆ դոլար է խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց
BBC-ի փոխանցմամբ` Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախարար Գուլամ Ահմեդ Բիլուրը 100 հազ. ԱՄՆ դոլար է խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց:
Բիլուրը հայտնել է, որ այդ գումարը պատրաստ է տրամադրել սեփական միջոցներից:
Նշենք, որ երեկ Պակիստանում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի գործողությունների ժամանակ, իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ամբոխը փորձել է ներխուժել քաղաքի այն շրջան, որտեղ տեղակայված են մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում` ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը: Կան բազմաթիվ վիրավորներ:
Պակիստանցի նախարարը 100 հազ. ԱՄՆ դոլար է խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց
BBC-ի փոխանցմամբ` Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախարար Գուլամ Ահմեդ Բիլուրը 100 հազ. ԱՄՆ դոլար է խոստացել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակի գլխի դիմաց:
Բիլուրը հայտնել է, որ այդ գումարը պատրաստ է տրամադրել սեփական միջոցներից:
Նշենք, որ երեկ Պակիստանում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի գործողությունների ժամանակ, իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է:
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ամբոխը փորձել է ներխուժել քաղաքի այն շրջան, որտեղ տեղակայված են մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում` ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը: Կան բազմաթիվ վիրավորներ: