Լրահոս

23.09.2012 10:11


Արագածոտնում ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրողների միջին ակտիվություն է նկատվում

Արագածոտնում ընթացող ՏԻՄ ընտրություններում ընտրողների միջին ակտիվություն է նկատվում

Արագածոտնում ընթացող ՏԻՄ ընտրություններում վաղ առավոտվանից ընտրողների միջին ակտիվություն է նկատվում: Քաղաքային ավագանու կոչման համար պայքարում է 40-ից ավելի թեկնածու, իսկ Աշտարակի քաղաքապետի հավակնորդները 3-ն են` ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանը, ինքնաառաջադրված փոխքաղաքապետ Ռուշան Մկրտչյանը և անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը: Հենց Տերտերյանի ու Անտոնյանի միջև էլ կընթանա հիմնական պայքարը:

Նշենք, որ օրեր առաջ ինքնաբացարկ հայտարարեց ԲՀԿ-ական թեկնածուն` փոխքաղաքապետ Ռոբերտ Հակոբյանը: Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ն սատարում է Ռազմիկ Տերտերյանին:

Այս խորագրի վերջին նյութերը