Այսօր մեկնարկեց ՀՀ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը
Սեպտեմբերի 23-ին մեկնարկեց ՀՀ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ 5 մարզերում (Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում) կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այժմ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի հերթն է ընտրել իրենց համայնքների ղեկավարներին:
Արագածոտնում վաղ առավոտվանից ընտրողների միջին ակտիվություն է նկատվում: Քաղաքային ավագանու կոչման համար պայքարում է 40-ից ավելի թեկնածու, մինչդեռ քաղաքապետի հավակնորդները 3-ն են` ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանը, ինքնաառաջադրված փոխքաղաքապետ Ռուշան Մկրտչյանը և անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը: Հենց Տերտերյանի ու Անտոնյանի միջև էլ կընթանա հիմնական պայքարը:
Նշենք, որ օրեր առաջ ինքնաբացարկ հայտարարեց ԲՀԿ-ական թեկնածուն` փոխքաղաքապետ Ռոբերտ Հակոբյանը: Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ն սատարում է Ռազմիկ Տերտերյանին:

7or.am