Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1975թ. ծնված Արմեն Չախլազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վրաերթը կատարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել էր Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 06։40-ին, բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 1960թ. ծնված Գագիկ Սեկոյանը և խոստովանել, որ վրաերթը, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է