Աշխարհ

22.09.2012 12:10


Իվանիշվիլի. «Հորդորում եմ Սահակաշվիլիին հրաժարական տալ»

Իվանիշվիլի. «Հորդորում եմ Սահակաշվիլիին հրաժարական տալ»

«Վրացական երազանք» ընդդիմադիր քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին խորհուրդ է տվել հրաժարվել սեփական գաղափարախոսությունից ու հրաժարական տալ: Այս մասին, «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ,  Բիձինան հայտարարել է նախօրեին Իմերեթի շրջանում ազգաբնակչության հետ նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպման ժամանակ.

-Ձեզ եմ դիմում, ովքեր սատարում են իշխող կուսակցությանը… կիսո՞ւմ եք դուք այն գաղափարախոսությունն ու այն ամենը, որ տիրում էր բանտերում... Ես շատ խորհուրդներ եմ տվել Սահակաշվիլիին և հիմա էլ հորդորում եմ հրաժարական տալ:

Նշենք, որ բանտերում դատապարտյալների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքի, կտտանքի և բռնաբարությունների մասին վկայող տեսագրությունների հրապարակվելուց հետո երկրում շարունակվում են բողոքի մասայական ակցիաները: Երեկ հաղորդվեց նաև ՆԳ նախարարի հրաժարականի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը