Պատահար բուսաբանական այգու կենտրոնական մուտքի մոտակայքում. կան տուժածներ
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգու կենտրոնական մուտքի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից տեղեկացնում եմ, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ինֆինիտի» մակնիշի 03 ԼԼ 002 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «Գոլֆ 3» մակնիշի 25 ՍՕ 567 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Գոլֆ 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 20-ամյա Գրիգոր Սուլթանյանն ընկել է ավտոմեքենայից, իսկ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 20–ամյա Գեղամ Մնացականյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ–փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Մնացականյանին: Տուժածները տեղափոխվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: