Լրահոս

22.09.2012 10:48


ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը

ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԱՊԼ-ի ղեկավար Նաբիլ Ալ Արաբին սեպտեմբերի 21-ին քննարկել են Սիրիայի հակամարտությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սեպտեմբերի 1-ից իր գործունեությունն է սկսել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց, ալժիրցի նախկին դիվանագետ Լահդար Բրահիմին, ում միջամտությամբ 1989 թվականին   Լիբանանում 15-ամյա քաղաքացիական պատերազմին վերջ տրվող  համաձայնագիր էր ստորագրվել: Բրահամին օրերս պետք է ՄԱԿ-ին տեղեկացնի Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հետ իր կապերի մասին և, հնարավոր է,  կարգավորման նոր նախագիծ առաջարկի: 

Պան Գի Մունը և Ալ Արաբին նաև քննարկել են արաբական երկրներում Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմի հետևանքով վերջերս բռնկված դժգոհության ալիքը: Ըստ ՄԱԿ-ի մամլո ծառայության` դա եղել է «անպատասխանատու և սադրիչ տեսագրություն»: Համաշխարհային կազմակերպությունների և ԱՊԼ-ի ղեկավարները դատապարտել են այն, ինչպես նաև դրա հետևանքով  ծագած բողոքները:

Այս խորագրի վերջին նյութերը