Իլհամ Ալիև. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի դիվանագիտական կորպուսի ղեկավարների չորրորդ խորհրդաժողովում, խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
ANS PRESS-ի փոխանցմամբ` Ալիևն ասել է. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները հիմնախնդիրը լուծելու համար: Հայաստանը ցանկանում է, որ այս հարցը սառեցվի, ստատուս-քվոն պահպանվի, բանակցություններն անարդյունք ձևով շարունակվեն: Մեզ ոգևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այն հայտարարությունները, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ այն պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն մենք ակնկալում էինք, որ այդ հայտարարություններին կհետևեն կոնկրետ քայլեր»:
Իլհամ Ալիև. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի դիվանագիտական կորպուսի ղեկավարների չորրորդ խորհրդաժողովում, խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
ANS PRESS-ի փոխանցմամբ` Ալիևն ասել է. «Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Մենք օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները հիմնախնդիրը լուծելու համար:
Հայաստանը ցանկանում է, որ այս հարցը սառեցվի, ստատուս-քվոն պահպանվի, բանակցություններն անարդյունք ձևով շարունակվեն: Մեզ ոգևորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այն հայտարարությունները, որ ստատուս-քվոն անընդունելի է, և որ այն պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն մենք ակնկալում էինք, որ այդ հայտարարություններին կհետևեն կոնկրետ քայլեր»: