Լրահոս

21.09.2012 14:25


Աշոտ Մանուչարյան. «Մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին` խմե՛ք… ու դարձանք ստրուկ»

Աշոտ Մանուչարյան.  «Մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին` խմե՛ք… ու դարձանք ստրուկ»

21 տարի առաջ չունեինք տոն, բայց ունեինք անկախություն, սակայն այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն: Նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հրավիրված մամլո ասուլիսին:

-1988-ից մենք դարձանք ազատ մարդ: Այդ մարդը ստեղծագործող, պատասխանատու, ներդաշնակ միջավայր ստեղծող մարդ էր: Այդ ժամանակ հանցագործությունների թիվը Հայաստանում մի քանի տարի շարունակ զրո էր: Մարդիկ ջերմություն էին տալիս շրջապատին ու ստանում: Այն ժամանակ մարդիկ միասնական էին,- ասել է Մանուչարյանը:

Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանին, ապա Մանուչարյանն ասել է.

-Մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին՝ խմե՛ք: Մենք խմեցինք ու դարձանք ստրուկ, դա նման էր թմրանյութի: Մեզ ասեցին, որ մարդն աշխարհ է գալիս հարստություն կուտակելու ու հաճույքներին տրվելու համար: Այսօրվա մարդը, ոչինչով չի տարբերվում դրսում շների վարած կյանքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը