Լրահոս

21.09.2012 12:33


Գագիկ Ծառուկյան. «21-ը հայ ժողովրդի համար դարձել է սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը»

Գագիկ Ծառուկյան. «21-ը հայ ժողովրդի համար դարձել է սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը»

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ  Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության  օրվա առիթով

 Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ: 
Մեր անկախ հայրենիքն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձել է անկախ պետականության, սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը:

Տասնամյակներ հետո կորսված անկախության վերականգնումը հայ ազգի համար ճակատագրական ու բաղձալի նվաճում էր: Անկախությունն այն նվաճումն էր, որը դարձավ բարձրագույն արժեք ամբողջ հայության համար: Անկախացումից հետո ազգային պետականության գաղափարն ավելի արմատավորվեց յուրաքանչյուր հայի սրտում: Եվ հենց այս գաղափարի շուրջ միասնականությունն է, որ ապահովելու է մեր երկրի շարունակական զարգացումն ու բարգավաճումը:

Անկախության 21 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք  հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ և պետականությամբ:

     Եվս մեկ անգամ  շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում

Այս խորագրի վերջին նյութերը