Լրահոս

21.09.2012 11:50


Բաշար Ասադ. «Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»

Բաշար Ասադ. «Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»

Եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խիստ քննադատել է Թուրքիայի կառավարությանը՝ սիրիական կառավարության դեմ պայքարող զինված ընդդիմությանն աջակցելու համար.

«Թուրքիան իր սահմաններն ու օդանավակայանները բացել է սիրիացի ընդդիմադիրների ու նրանց համակիրների առջև՝ կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքը: Թուրքիայի կառավարությունը չի մտահոգվում իր ժողովրդի շահերով և առաջնորդվում է բացառապես սեփական հավակնություններով: Թուրքիայի կառավարությունը երազում է նոր Օսմանյան կայսրության ստեղծման մասին»:

Ասադը ևս մեկ անգամ վստահորեն հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը հաղթանակ է տանելու ահաբեկիչների նկատմամբ, քանի որ սիրիական ընդդիմությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը