Լրահոս

21.09.2012 11:38


Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ–ը հակված է սատարել Հայաստանին»

Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ–ը հակված է սատարել Հայաստանին»

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ ձեր անկախության տոնի կապակցությամբ:

Սա առանձնահատուկ առիթ է՝ հարգելու հայերի և հայկական ծագումով մարդկանց նվաճումները: Միացյալ Նահանգներում ամերիկահայերը հարստացրել են մեր հասարակությունը՝ ամրապնդելով մեր երկու երկրների միջև առկա երկարամյա բարեկամական կապերը: Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին այցելել էի Հայաստան։

ԱՄՆ–ը հակված է սատարել Հայաստանին՝ ամրապնդելու իր ժողովրդավարական կառույցները, խորացնելու իր տնտեսական բարեփոխումները և նպաստել, որպեսզի ապագայում խաղաղություն ու բարգավաճում հաստատվի:

Հիմա, երբ տոնում եք անկախության 21-ամյակը, իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր ու բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առիթով ու մաղթում մեծ հաջողություն հաջորդ տարում»։

Այս խորագրի վերջին նյութերը