Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարական է տվել: Պատճառը` Վրաստանում այս շաբաթ մեծ հնչեղություն ստացած ազատազրկված անձանց կտտանքների և բռնաբարության սկանդալի հետևանքով բարձրացած աղմուկն է, որի վերաբերյալ այժմ քննություն է ընթանում: Այս մասին տեղեկացնում է «newsgeorgia.ru»-ն:
Քննության տվյալներով` Գլդանի բանտի մի խումբ աշխատակիցներ «անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել ազատազրկված անձանց նկատմամբ և դա նկարահանել»: Վրաստանի դատախազությունը հաղորդել է 10 աշխատակցի և Գլդանի բանտի տնօրենի ձերբակալման մասին:
Բաչո Ախալային իր պաշտոնում կփոխարինի Եկատերինա Զգուլաձեն, ով մինչ այդ զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ավելացնենք, որ նախօրեին հրաժարական էր տվել նաև Վրաստանի պատիժների կատարման, պայմանական ազատազրկման և իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն:
Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել