Լրահոս

20.09.2012 17:22


Հանդիսավոր նիստ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

Հանդիսավոր նիստ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնոհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշել է, որ անկախությունը նվաճվեց ողջ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ջանքների շնորհիվ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ անկախության հռչակումը թույլ տվեց ժամանակին և օպերատիվ կերպով գործուն քայլեր ձեռնարկել՝ կանոնավոր զորքերի ձևավորման ուղղությամբ. «Ծնվեց հայկական Զինված ուժերը, որը, հաղթահարելով ծանրագույն փորձություններ, կարողացավ պաշտպանել մեր Հայրենիքի անկախությունը: Մեր զինվորները կողք-կողքի կռեցին այդ անկախությունը: Այսօր մենք ունենք ամուր և ժողովրդավար պետություն և այն հուսալի պաշտպանող Զինված ուժեր»,- նշել է նախարարը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ներկայումս ՀՀ ԶՈՒ-ն ոչ միայն պատվով պաշտպանում է մեր Հայրենիքի սահմանները, այլև լավագույնս հանդես է գալիս միջազգային զորավարժություններում, ինչի վառ ապացույցն է նախօրեին ավարտված «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ: «Ժողովուրդը հավատում է մեզ, մենք իրավունք չունենք թերանալու»,- դիմելով ներկաներին ասել է պաշտպանության նախարարը: Իր ելույթի ավարտին Սեյրան Օհանյանը մասնակիցներին մաղթել է անխոնջ ու բեղմնավոր աշխատանք՝ ուղղված Հայաստանի անկախությանը և ՀՀ զինված ուժերի ամրացմանը:

Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են ՀՀ պետական ու գերատեսչական մեդալներով:

 

Այս խորագրի վերջին նյութերը