Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Խաղաղության միջազգային օրվան
Խաղաղության միջազգային օրը, Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում լիովին դադարեցնել զինված գործողությունները ողջ աշխարհում:
Մենք նաև խնդրում ենք բոլորին տեղական ժամանակով կեսօրին լռության մեկ րոպեով հարգելու զոհերի հիշատակը` նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, և նրանց, ովքեր վերապրեցին, բայց այժմ ստիպված են հաղթահարել տրավմաներ և ցավը:
Այս տարվա խաղաղության միջազգային օրվա կարգախոսն է` ,Կայուն խաղաղություն` հանուն կայուն ապագայիե:
Զինված հակամարտությունները քայքայում են հենց կայուն զարգացման անկյունաքարերը:
Բնական ռեսուրսները պետք է օգտագործվեն ի շահ հասարակությանը, և ոչ թե հանուն պատերազմների ֆինանսավորման:
Երեխաները պետք է լինեն դպրոցում, և ոչ թե զինվորագրվեն բանակ:
Ազգային բյուջեի միջոցները պետք է ուղղորդվեն մարդկային ներուժի զարգացմանը, և ոչ թե մահաբեր զենքերի ստեղծմանը:
Խաղաղության միջազգային օրը կոչ եմ անում աշխարհի բոլոր մարտիկներին գտնել հակամարտությունների լուծման խաղաղ միջոցներ:
Եկեք բոլորս միասին աշխատենք հանուն մեր ընդհանուր անվտանգ, արդար և բարեկեցիկ ապագայի: