Մոնիկա Լևինսկին սպառնում է պատմել ԱՄՆ նախկին նախագահի խմբակային սեքսի հանդեպ ունեցած սիրո մասին
Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին պատրաստվում է հանրայնացնել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սեռական կյանքի գաղտնիքները: The New York Post-ը գրում է, թե 39-ամյա Լևինսկին իր հուշերում պատմելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ամուսնու խմբակային սեքսի հանդեպ տածած սիրո մասին։
Մոնիկան պատրաստ է 12 միլիոն դոլարի դիմաց հրապարակել ԱՄՆ նախագահի ընդունելության կաբինետում ժամադրությունների սենսացիոն մանրամասները: Լևինսկին մտադիր է նկարագրել նախագահի «երեքով սեռական հարաբերություն ունենալու անհագ կիրքը, օրգիաների նկատմամբ հակումն ու տարբեր տեսակի սեքս-խաղալիքների օգտագործման մանրամասները»:
Մոնիկան սպառնում է նաև ներկայցնել, թե ինչպես էր ԱՄՆ նախկին նախագահն իր կնոջը անվանում «սառած ձուկ»՝ նվաստացուցիչ կերպով խոսելով «գոյություն չունեցող սեռական կյանքի մասին»: Լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են, որ Մոնիկայի հուշերի հրապարակումը կարող է Հիլարի Քլինթոնին զրկել երբևէ ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ 1996 թվականին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու միջեւ սիրավեպ էր սկսվել: Դրա մանրամսների հանրայնացումից հետո, բարձրացվել էր Քլինթոնին իմփիչմենտ հայտարարելու հարցը։

7or.am