Լրահոս

20.09.2012 15:48


Ինչո՞վ է պայմանավորված հացամթերքի թանկացումը

Ինչո՞վ է պայմանավորված հացամթերքի թանկացումը

Այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, խոսելով հացի գների թանկացման մասին, ասել է, թե հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ ընթանում են: Միաժամանակ, նա նշեց, թե միջազգային շուկայում ցորենի գներն աճել են և դա պայմանավորված է Ռուսաստանում ցորենի բերքի ծավալների կրճատմամբ:

« ՏՄՊՊՀ-ն իրավասություն ունի վերահսկողություն իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Հացամթերքի շուկայում չկան գերիշխող տնտեսվարողներ, քանի որ այս շուկայում գործում են հարյուրավոր կամ հազարավոր տնտեսվարողներ, ուստի այն ազատ մրցակցային շուկա է և գներն այստեղ ենթակա չեն վերահսկողության»,–ասել է Շաբոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը