Կոմանդոս. «Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին»
«Այն, որ Վրաստանը նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հայտնի է բոլորին։ Եվ Արցախում հնարավոր պատերազմի դեպքում Վրաստանը կօգնի Ադրբեջանին, ընդ որում` անթաքույց»,–ԼՂ հիմնահարցի շուրջը հնարավոր զարգացումների մասին խոսելիս այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Ըստ բանախոսի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները տարբեր հետաքրքրություններ ունեն, և միանշանակ չէ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար դժվար պահին այդ պետությունները կաջակցեն հայկական կողմին։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում, Արկադի Տեր–Թադևոսյանը նշել է, որ այնտեղ ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

7or.am