Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն ինչ կանի, միևնույն ժամանակ...
Այսօր Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, թե ամեն ինչ կանի՝ 2013 թ. նախագահական ընտրություններին առաջադրելու իր թեկնածությունը:
«Միաժամանակ ես կբացառեմ իմ մասնակցությունն այն դեպքում, եթե Հայաստանի ապագա նախագահի թեկնածուն ունենա իմ պատկերացումները»,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես էլ չհստակեցնելով, թե ի՞նքն է լինելու «Ժառանագության» նախագահի թեկնածուն, թե՞ նոր թեկնածու է փնտրում՝ նշելով, թե վերջնական պատասխանը կտրվի հոկտեմբերի 1-ին։ «Ժառանգության» ղեկավարը ներկայացրեց նաև իր առաջիկա գործունեության ծրագիրը։
«Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության՝ քաղաքացիական համոզիչ թեկնածության ձևավորմանը: Նա, ով, ի վերջո, կդառնա 2013թ. արշալույսին նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը՝ ես, թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ»:
Իսկ պահանջները հիմնականում վերաբերվում են հետևյալ հարցերին՝ նոր վարչակազմը պետք է աշխատի նախագահության մեկ շրջան, չորրորդ նախագահը չի վերընտրվելու, ժողովրդի ցանկությամբ երկիրը կդառան խորհրդարանական պետություն, քաղաքացիություն կստանան յուրաքանչյուր հայ և հավասար իրավունքներ կտրվեն նրանց, հայրենիքն ու Սփյուռքը համատեղ կգտնեն ժամանակակից բանաձև և այլն:

7or.am