Կառավարության այսօրվա նիստում պետական գնումների համակարգում ստեղծված իրավիճակը ներկայացնելու ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն առաջարկել է աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը: Վարչապետի հարցին, թե կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը, նախարարը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է ամբողջ ղեկավարությանը՝ ղեկավարին, ղեկավարի տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին:
Վարչապետ պահանջել է այսօր ևեթ ներկայացնել միջնորդությունը և պատրաստել հրամաններ՝ վերոհիշյալ պաշտոնյաներին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նշենք, որ պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր՝ Հակոբ Բեգլարյանն է։
Գագիկ Բեգլարյանի եղբայրը կազատվի աշխատանքից