Ո՞րն է հայկական ձկնամթերքը ՌԴ արտահանելու ռուսական արգելքի իրական պատճառը
«Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը հայկական չորս ձկնաբուծական տնտեսություններին («Յունիֆիշ» ՍՊԸ, «Դմիտրի» ՍՊԸ, «Գոս» ՍՊԸ, «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ) առնչվող ցանկ է ներկայացրել, որտեղ նշվում է, որ այդ ընկերությունների արտադրած ու ՌԴ արտահանված իշխան ու թառափ ձկնատեսակների խմբաքանակում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։
–Իշխանը, թառափը կենսաբանական առումով մաքուր կենդանիներ են ու վիրուսակիր չեն կարող լինել, նրանց օրգանիզմում նման կոմպոնենտ չի կարող լինել, այլապես նրանք չեն կարող ապրել,–ասել է Աթոյանն ու ավելացրել, որ, այնուամենայնիվ, խախտումների վերաբերյալ ՌԴ–ից որևէ պաշտոնական հիմնավորում կամ հետազոտություն չի եղել։
Ավելին՝ բանախոսը նշել է, որ իրենք ուսումնասիրություն են անցկացրել տվյալ ընկերություններում ու համոզվել, որ չկա սննդի անվտանգությանը չհամապատասխանող որևէ հարց: Աթոյանը նշել է, որ իրենք հատուկ խումբ են ուղարկել Մոսկվա՝ իրավիճակը պարզաբանելու համար։
–Համոզվեցինք, որ Ռուսաստանի որոշ ստվերային ուժեր շահագրգռել են նման դիրքորոշում ցուցաբերել, քանի որ ռուսական շուկայում հայկական ձուկն ունի ազդեցիկ դիրք, մեծ պահանջարկ ունի: Մեր դիրքային առավելությունը մեր մրցակից պետություններին (հիմնականում՝ Թուրքիա, Նորվեգիա) անհանգստացնում է: Ուսումնասիրող խումբը նաև պարզել է, որ հայկական ձկան անվան տակ այլ երկրից ներկրված ձուկ է վաճառվել,– հստակեցրել է Արթուր Աթոյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն պատրաստվում է սեպտեմբերի 27-ից արգելք դնել հայկական ձկան ներկրման վրա, թեև արդեն երկու ամսից ավելի է, ինչ որոշ ընկերություններ արտահանում չեն իրականացնում: Արթուր Աթոյանի խոսքով՝ եթե այդ արգելքը կյանքի կոչվի, ապա Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունների 30 տոկոսը կվերանա:

7or.am