Լրահոս

20.09.2012 13:01


Երեխային խնամողը գողություն է կատարել

Երեխային խնամողը գողություն է կատարել
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը