Նախկին վարչապետ. «Այսօրվա միգրացիան 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին»
«Հայաստանի տնտեսությունը, Տաջիկստանից հետո, ԱՊՀ-ում համարվում է վատագույնը։Մենք ունենք շատ կենտրոնացված տնտեսություն, 37 տոկոսը ժողովրդինն է, 63-ը՝ քառասուն ընտանիքի: Սա վատ ցուցանիշ է, որ հանգեցնում է նրան, որ Հայաստանը չի համեմատվում տարածաշրջանի, այլ՝ աֆրիկյան երկրների հետ»,- այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Ըստ բանախոսի՝ այսօրվա միգրացիան 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին։ «Այսինքն՝ խաղաղ պայմաններում մենք ավելի շատ միգրացիա ունենք, քան պատերազմի ժամանակ: Նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում տնտեսական անկումը ավելի քիչէ եղել, քան հարևան երկրներում: Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը: Տարածաշրջանում պետությունների մեջ մենք վատագույնն ենք, հույս կա, որ կկարողանանք վիճարկել նախավերջին տեղը Վրաստանի հետ»,- ասել է բանախոսը։
Նախկին վարչապետ. «Այսօրվա միգրացիան 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին»
«Հայաստանի տնտեսությունը, Տաջիկստանից հետո, ԱՊՀ-ում համարվում է վատագույնը։ Մենք ունենք շատ կենտրոնացված տնտեսություն, 37 տոկոսը ժողովրդինն է, 63-ը՝ քառասուն ընտանիքի: Սա վատ ցուցանիշ է, որ հանգեցնում է նրան, որ Հայաստանը չի համեմատվում տարածաշրջանի, այլ՝ աֆրիկյան երկրների հետ»,- այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Ըստ բանախոսի՝ այսօրվա միգրացիան 2-3 անգամ ավելի է, քան պատերազմի տարիներին։ «Այսինքն՝ խաղաղ պայմաններում մենք ավելի շատ միգրացիա ունենք, քան պատերազմի ժամանակ: Նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին Հայաստանում տնտեսական անկումը ավելի քիչ է եղել, քան հարևան երկրներում: Հայաստանը չի դիմանում գլոբալ մրցակցությանը: Տարածաշրջանում պետությունների մեջ մենք վատագույնն ենք, հույս կա, որ կկարողանանք վիճարկել նախավերջին տեղը Վրաստանի հետ»,- ասել է բանախոսը։
7or.am