Լրահոս

20.09.2012 12:26


Հրանտ Բագրատյան. «Հայաստանը բոլոր հիմնական ցուցանիշներով 60-70-րդ տեղից նահանջել է 110-120-րդ տեղը»

Հրանտ Բագրատյան. «Հայաստանը բոլոր հիմնական ցուցանիշներով  60-70-րդ տեղից նահանջել է 110-120-րդ տեղը»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի անկախության տարիների ձեռքբերումներին ու բացթողումներին, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է, որ անկախության 21 տարիներին Հայաստանը բոլոր հիմնական ցուցանիշներով  60-70-րդ տեղից նահանջել է 110-120-րդ տեղը։ «90-ականների սկզբի քաղաքական, տնտեսական և ռազամական հաջողությունները չի հաջողվել պահպանել, եկել է լճացման փուլ, և վերջին տարիներին չի հաջողվում դուրս գալ այդ վիճակից: 21 տարվա անկախության ժամանակ առկա է այնպիսի  նահանջ, որը ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,–ասել ՀՀ նախկին վարչապետը։

Ըստ բանախոսի՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ցուցանիշներով սկզբից մենք ունեցել ենք անկում, հետո՝ վերելք, մի փոքր կայունացում, հետո նորից անկում և լճացում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը