Սեպտեմբերի 25-ին կմեկնարկի «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի դատավարությունը
Սեպտեմբերի 25-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն վարդապետյանի նախագահությամբ, կմեկնարկի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Վարդան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան՝ սպառնալով պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է։