Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին փորձել է հարթել իր իսկ կողմից ստեղծված անհարմար դրությունը, երբ նախագահի թեկնածուին անհարիր արտահայտություններ էր թույլ տվել ամերիկացիների գրեթե կեսի՝ Օբամայի կողմնակիցների հասցեին։
«Ես խնդիր չունեմ դառնալ մարդկանց նախագահ, ովքեր չեն կարողանում իրենց մասին հոգ տանել: Ինձ երբեք չի հաջողվի համոզել նրանց այն հարցում, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն և հոգ տանեն իրենց մասին»,–մասնավորապես ասել էր Ռոմնին։
Այժմ Ատլանտա քաղաքում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ Ռոմնին հայտարարել է.
–Այս նախընտրական մրցապայքարի կենտրոնական հարցը ոչ թե այն է, թե ով է հոգ տանում երկրի աղքատ ու միջին խավի մարդկանց մասին, այլ այն, թե ով կարող է նրանց օգնել: Ես կարող եմ, նա (Օբաման) չի կարող: Եվ նա դա ապացուցել է վերջին 4 տարում։
Ռոմնին փորձել է արդարանալ