ԱՄՆ նախագահի թեկնածու. «Մի քանի մարդ ունեմ, ովքեր ընտրապայքար են կազմակերպել նաև Հայաստանում»(տեսանյութ)
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին մասնավոր հովանավորների հետ ընթրիք է ունեցել, որը գաղտնի տեսագրվել է։ «Mother Jones»-ը հրապարակել է այդ տեսանյութը, ինչը բուռն քննարկումների տեղիք է ամերիկյան հանրության շրջանում։
Ռոմնին զրույցի ընթացքում նշել է, որ խորհրդականների լավ թիմ ունի ու անդրադարձել նաև Հայաստանին.
–Մասնավորապես մի քանի մարդ ունեմ, ովքեր կազմակերպել են ընտրապայքարներ ողջ աշխարհում`Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում: Օրինակ նրանք աշխատել Բենիամին Նաթանյահուի համար։ ԱՄՆ–ում նրանք հավասար են Կառլ Ռովին:Նրանք զբաղվել են այդ գործով, ու հասկանում, թե որ գովազդներն են արդյունավետ և որ գործընթացներն են ամենալավն աշխատում։ Եվ մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում քարոզարշավի ընթացքում։
Զրույցի ժամանակ Ռոմնին հայտարարել է նաև, որ Օբամային աջակցում է ամերիկացիների 47 %-ը և այդ մարդիկ կախված են գործող կառավարությունից, իրենց համարում են զոհեր, ու գտնում են, որ իրենց համար պատասխանատու են իշխանությունները.
–Ես խնդիր չունեմ դառնալ մարդկանց նախագահ, ովքեր չեն կարողանում իրենց մասին հոգ տանել:Ինձ երբեք չի հաջողվի համոզել նրանց այն հարցում, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն և հոգ տանեն իրենց մասին։
Այդ հայտարարությանն ի պատասխան` Բարաք Օբամայի աշխատակազմից կարծիք են հայտնել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես մարդ կարող է ցանկանալ դառնալ բոլոր ամերիկացիների նախագահը, եթե ատելությամբ է արտահայտվում նրանց կեսի մասին: