Լրահոս

20.09.2012 10:11


Մահմեդականներն առաջարկում են անարգանքն արգելող միջազգային օրենք ընդունել

Մահմեդականներն առաջարկում են անարգանքն արգելող միջազգային օրենք ընդունել

«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝  մահմեդական երկրների խոշորագույն կազմավորումը` Իսլամական համագործակցության կազմակերպությունը, հանդես է գալու անարգանքն արգելող միջազգային օրենքի ընդունման առաջարկով։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն հայտնել է, որ «միջազգային հանրությունը պետք է դադարի թաքնվել խոսքի ազատության հռետորության հետևում»։ «Ամբողջ աշխարհում մահմեդականների հանդեպ անհանդուրժողականության աճը խոսում է ԶԼՄ-ների համար միջազգային նորմի ստեղծման անհրաժեշտության մասին»:
Այս նախաձեռնությանը, սակայն, դեմ է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը միավորում է քրիստոնեության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին։

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ նման օրենքը կաշխատի միայն իսլամի օգտին և կհանգեցնի կրոնական անհանդուրժողականության աճի, ինչը հիմա տեղի է ունենում Պակիստանում, որտեղ քրիստոնյա աղջկան կեղծ մեղադրել են անարգանքի մեջ և ցանկացել մահապատժի ենթարկել։

Այս խորագրի վերջին նյութերը