Լրահոս

20.09.2012 00:05


Փարիզում վնասվել է զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը

Փարիզում վնասվել է զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը

Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները:

 Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ՀԱՄՀ պատվիրակության հետ համատեղ դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, և միջադեպն արձանագրվել է:

 

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ:

 Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ:

 

Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, և Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է:

 Այս պահին ցուցահանդեսն ընթանում է՝ ըստ սահմանված կարգի, իսկ հայկական տաղավարը մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը