«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ–ի պարզաբանումը Վարդան Այվազյանի հայտարարության վերաբերյալ
Վերջին օրերին Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով (մասնավորապես, Հայելի ակումբ՝ մամլո ասուլիս, Արմնյուս՝ “Բանաձեւ” հաղորդաշար, Կենտրոն հեռուստաընկերություն՝ “Ուրվագիծ” հաղորդաշար, եւ այլն) Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (“Այվազյան”) հնչեցրել է բազմաթիվ հայտարարություններ։
Մասնավորապես, եւ ներառյալ, Այվազյանը պնդել է, թե իբր Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի (“Դատարան”) կողմից իր դեմ կայացրած որոշումը վերաբերում է իր՝ որպես ՀՀ Նախարարի կողմից իրականացրած, օրենքով սահմանված գործողությունների դեմ, քանզի նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության՝ Հանքավանի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները Ընկերության կողմից իբր “պարտավորությունները չկատարելու” հիմքով, եւ որ Դատարանն իբր կայացրել է որոշումը 2008թ-ին, սակայն Կատարողական Թերթն, իբր, տրվել է 2012թ-ի սեպտեմբերին, ինչն, իբր կապված է նախընտրական գործընթացների, Այվազյանի՝ բնապահպանությանն ուղղված օրինաստեղծ
գործառույթների հետ, եւ թե իբր որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։ Այվազյանը նաեւ հայտարարել է, թե իբր չի ծանուցվել դատական գործընթացների վերաբերյալ, եւ Դատարանի որոշման մասին իմացել է համացանցից, եւ պնդել է այլոց (ներառյալ լրագորղների) շահագրգռվածությունը Դատարանի որոշման հետ կապված։ Այվազյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հայտնի փաստերին, ինչպես նաեւ ամբողջովին անհիմն են, եւ ուստի, Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն (“Ընկերություն”) ստիպված է բացահայտել հետեւյալը.
1. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ (“ՍՀԱ”) Բաժնեմասի Գնման Պայմանագրի (“Պայմանագիր”) դրույթների համաձայն։ ՍՀԱ-ն հանդիսացել է Հանքավանի հանքավայրի լիցենզառուն։ Պայմանագով սահմանվել է, որ Պայմանագրի նկատմամբ պետք է կիրառվի
Նյու Յորքի օրենքը, եւ որ Պայմանագիրն ընդատյա է Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանին (“Պայմանագրային Ընդատություն”)։
2. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)։
Վճիռը կայացվել է 2012թ-ի հուլիսի 10-ին, ուժի մեջ է մտել 2012թ-ի օգոստոսին, իսկ Վճռի հիման վրա Կատարողական Թերթը տրվել է 2012թ-ի սեպտեմբերի 6 -ին։
3. Ընկերությունը, շարունակաբար, Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ Դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, Դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաեւ Վճիռի վերաբերյալ։ Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով՝ 2012թ-ի հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին եւ օգոստոսի 15-ին, Այվազյանի՝ Երեւան, Ալեք Մանուկյան 10, բն. 16, եւ Չարենցավան, 6րդ թաղամաս, 22 շենք, բն. 13
հասցեներով, եւ ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը։ Դատական գործով միայն 2012թ-ի ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում։
4. ՍՀԱ-ի բաժնեմասը Ընկերության կողմից ձեռք բերելու ժամանակ ՍՀԱ-ի՝ Հանքավանի հանքավայրում ուսումնասիրության աշխատանքների կատարման պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 500,000 ՀՀ դրամ։ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո աշխատանքների գումարը Ընկերության կողմից բարձրացվել է մինչեւ $50,000 ԱՄՆ դոլար։ Այս պարտավորությունների պարագայում Ընկերույան կողմից Հանքավանի հանքավայրում կատարված ուսումնասիրության աշխատանքների ընդհանում գումարը կազմել է $2,847,755.50 ԱՄՆ դոլար (երկու միլիոն ութ հարյուր
քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ դոլար եւ հիսուն ցենտ), այսինքն՝ 50 անգամ ավել քան պահանջվել է պարտավորությամբ։
5. Ուսումնասիրության աշխատանքների արդյունքների հաշվետվությունները (բազմաթիվ հատորներ տեքստով եւ քարտեզներով) ուղարկվել են Բնապահպանության Նախարարությանը՝ Այվազյանի նախարար լինելու ժամանակ, իսկ հազարավոր նմուշները՝ կրկնօրինակներով, պահվում են Ընկերության պահեստներում մինչ օրս։ Այս պայմաններում, ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետեւ այն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետեւ վաճառվել երրորդ ընկերության։ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում դատական գործընթացի բոլոր
փաստաթղթերը հանրորեն մատչելի են, իսկ Վճիռը՝ հրապարակային։
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ–ի պարզաբանումը Վարդան Այվազյանի հայտարարության վերաբերյալ