Լրահոս

19.09.2012 18:18


Կարգապահական տույժ եւ խիստ նկատողություն «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների երեք աշխատակիցների նկատմամբ

Կարգապահական տույժ եւ խիստ նկատողություն «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների երեք աշխատակիցների նկատմամբ

ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության  կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ստուգայցերի ընթացքում բացահայտված թերությունները և անցկացված ծառայողական քննության  արդյունքներով ներկայացրած եզրակացությունները հիմք ընդունելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրամաններ է արձակել` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար կիրառել կարգապահական տույժ և հայտարարել խիստ նկատողություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Մհեր Սանամյանի ,«Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ (ճաշարանի վարիչ) Խաչատուր Միսկարյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ (պահեստապետ) Գրիգոր Սարգսյանի նկատմամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը