Օգոստոսի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները կողոպուտ կատարելու համար բերման էին ենթարկել Ա.Պետրոսյանին:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.00-ին, 45-ամյա մի կին ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը` ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը ս/թ մայիսին, ժամը 15.00-ի սահմաններում, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դ. Մալյան փողոցի թիվ 2 շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե դրամապանակը, որի մեջ եղել է գումար և շպարման պարագաներ:
Տուժողը կողոպուտի մասին նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կողոպտչին ճանաչել է հեռուստահաղորդումից