Լրահոս

19.09.2012 15:03


«Օգնի՛ր եղբորդ»

«Օգնի՛ր եղբորդ»

Արդեն ավելի քան մեկ տարի շարունակվում է հակամարտությունը Սիրիայում՝ մի երկիր, որը մոտ հարյուր տարի առաջ ընդունեց և ապաստան տվեց Մեծ Եղեռնից  մազապուրծ  բազմահազար հայ գաղթականների։ Տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցներն ու նրանց սերունդներն   աշխատանքով և նվիրվածությամբ  իրենց մասնակցությունը բերեցին  այդ բարեկամ երկրի զարգացմանն ու զորացմանը, իսկ Սիրիայի հայ համայնքը՝ լինելով  ամենակազմակերպված ու համախմբված համայնքներից  մեկը,  դարձավ որոշիչ գործոն առհասարակ Սփյուռքի կենսունակության ու հայապահպանության համար։  Անցնող տասնամյակներում սիրիահայերը մշտապես թիկունք են կանգնել համահայկական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին։

Ավաղ, երկարող եղբայրասպան հակամարտության  ողբերգական ազդեցությունն  ակնհայտ է   Սիրիայի ամբողջ ժողովրդի, այդ թվում նաև մեր ազգակիցների համար։

Սիրիայի  հայ համայնքը՝ որպես կողմ   ներգրավված չլինելով հակամարտության մեջ,   ցավալիորեն կրում է այն բոլոր զրկանքներն ու արհավիրքները, որոնք այսօր բաժին են հասել բարեկամ Սիրիայի ողջ ազգաբնակչությանը։  Զոհվում և վիրավորում են անմեղ  մարդիկ, երկիրն հումանիտար աղետի շեմին է,   հազարավոր ընտանիքներ  հանապազօրյա հացի, դեղորայքի ու  առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունեն ։

Անտարբեր լինելու իրավունք չունենք։ Պահն է, երբ ողջ հայությունը պետք է մեկ անգամ ևս ցույց տա իր միասնականությունը, օգնության ձեռք մեկնելով  ինչպես սիրիահայ, այնպես էլ  Սիրիայի կարիքավոր ընտանիքներին։

Սիրելի հայրենակից, հանոզված ենք, որ “Օգնիր եղբորդ’’  կարգախոսն՝ անկախ  գաղափարական ու աշխարհագրական սահմաններից, կմիավորի այն բոլոր հայորդիներին, Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում և ի սփյուռս աշխարհի, ով անտարբեր չէ Սիրիայում բնակվող իր արյունակցի, իր եղբոր ճակատագրով, ում համար թանկ է մեր համայնքի կենսունակությունը, ով հավատում է համահայկական ներուժի զորությանն ու մասնամակից է համազգային հանձնառություններին։

Օգնի՛ր եղբորդ, քո նյութական ու բարոյական աջակցությունը բեր այս կարգախոսով իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին։ Մենք կեսունակ ենք ու հզոր, երբ միասին ենք, երբ մեկ ենք։

Օգնի՛ր եղբորդ,

Հաշվեհամար՝ ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ23800  AMD 01157620300 

                                                       23800   USD   01157620401

“ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ”   Նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը