Լրահոս

19.09.2012 14:44


Հալեպի ՍԴՀԿ վարչության անդամ. «Սիրիահայերը միշտ էլ համերաշխ են եղել Բաշար Ասադի ու Սիրայի ժողովրդի հետ»

Հալեպի ՍԴՀԿ վարչության անդամ. «Սիրիահայերը միշտ էլ համերաշխ են եղել  Բաշար Ասադի ու Սիրայի ժողովրդի հետ»

«Թուրքիայի անմիջական նախաձեռնությամբ սիրիացի ապստամբներին զենք և ֆինանսական միջոցներ են տրամադրվում։ Իսկ Հյուսիսային շրջաններից գրոհայինների  անարգել ներխուժման հետևանքով իրավիճակը Սիրիայում գնալով սրվում է»,–այսօրվա ասուլիսում ասել է Սիրիայի հյուսիսային շրջանների Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանը:

«Սիրիահայերն ու տեղի  հայկական կուսակցությունները  միշտ էլ համերաշխ են եղել  Բաշար Ասադի ու Սիրայի ժողովրդի հետ: Ներկայումս ռազմական գործողությունները շարունակվում են ու բնական է, որ դրանից տուժում է նաև  սիրիահայ բնակչությունը, քանդվում են նրանց տները, կան զոհեր»,-նշել է նա:

Ինչ վերաբերվում է երկրից արտագաղթած սիրիահայերին` ըստ բանախոսի՝ նրանց մի մասը տեղափոխվել է Հայաստան, իսկ 5-6 հազարի մասին տեղեկություններ չկան:

«Պետք չէ Սիրիայում ծավալվող իրադարձություններին տալ կրոնական կամ էթնիկ երանգ: Սիրիայում բոլորն էլ ապրել են համերաշխ, այստեղ եկեղեցին ու մզկիթը կողք կողքի են, իսկ ներկայիս անկայուն իրավիճակը արտաքին միջամտության հետեւանք է»,-ասել է Վազգեն Մեսրոպյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը