Լրահոս

22.11.2010 14:37


Պետությանը շուրջ 1մլրդ 300մլն դրամի վնաս է հասցվել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի և տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն օրերս մի շարք խոշոր բացահայտումներ են կատարել: Արդյունքում անապրանք գործարքներ իրականացրած և հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող մի շարք անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Կան կալանավորվածներ:

Անապրանք գործարքների հետևանքով պետությանը հասցված շուրջ 1մլրդ 300մլն դրամի վնաս. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի աշխատակիցները միանգամից մի քանի խոշոր դեպք են բացահայտել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում նախ քրեական գործ է հարուցվել մայրաքաղաքի բնակիչ Սերգեյ Մուրադյանի նկատմամբ, ում կողմից ղեկավարած տարբեր կազմակերպություններ պետությանն ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս են հասցրել:  Մուրադյանը հանդես է եկել որպես Սևանի հարկայինում գրացված և մեծածախ առևտրով զբաղվող «ԼԵՎ-ԱԼ» ընկերության տնօրեն' ամբողջ ընթացքում չարամտորեն խուսափելով հարկեր վճարելուց:

ՀՀ ՊԵԿ ՕՀՎ Սևանի բաժնի պետ Աշոտ Մխիթարյանի տվյալներով'  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ' այս ընկերությունը լրացուցիչ  207մլն դրամ պետք է վճարի:

Հետագա օպերատիվ միջոցառումները պարզ են դարձրել, որ Մուրադյանը լիազորագրերով ևս չորս ընկերությունների տնօրեն է հանդես եկել: Խոսքը Սևանի հարկային տեսչությունում գրանցված «Վահրամ Մարգարյան», «Նորայր-Էրիկ» և Նաիրիի հարկայինում գրանցված «Ջումանջի□ և □Սալարդ□ ընկերությունների մասին է: Այս ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջեին շուրջ 750մլն դրամի վնաս են հասցրել:

«Վահրամ Մարգարյան□ ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է պետբյուջե վճարման լրացուցիչ 84մլն դրամ, իսկ «Նորայր-Էրիկ» ընկերությունում' 67մլն դրամ: «Ջումանջի» և «Սալարդ»-ում Նաիրիի տարածքային հարկային տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են համապատասխանաբար 49մլն և 537մլն դրամ, որոնք ենթակա են վճարման պետբյուջե»,- նշել է Ա. Մխիթարյանը:

Սերգեյ Մուրադյանը կալանավորված է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Ճամբարակի բնակիչ Երիցյանը: Նա գրանցված է եղել մի դեպքում «Վիկտորիա Գևորգյան», «Գոռ և ընկերներ» կազմակերպությունների հաշվապահ, մյուս դեպքում էլ' «Անուշ և Վիկտորիա» ընկերության տնօրեն, այնինչ իրականում հենց ինքն է ղեկավարել այդ կազմակերպությունները, զբաղվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրմամբ և անապրանք գործարքներով: Դրանց հետևանքով պետությանը 60մլն դրամից ավելի վնաս է հասցվել: «ՊԵԿ քննչական վարչության կողմից Երիցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Մեղադրանքներ են առաջադրվել նաև «Վիկտորիա Գևորգյան» ՍՊԸ տնօրեն Նարինե Պետրոսյանի և «Գոռ և ընկերներ» ՍՊԸ տնօրեն Աննա Գևորգյանի նկատմամբ: Երիցյանը կալանավորված է»:

Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու համար նյութեր են նախապատրաստվել նաև Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ «Սարգիս-Վարդան» ընկերության տնօրեն Վարդան Մկրտչյանի վերաբերյալ: Կազմվել է ստուգման ակտ,  որի  համաձայն ընկերությունը պետբյուջե պետք է լրացուցիչ շուրջ 135մլն դրամ վճարի: Հարուցվել է քրեական գործ:  Վարդան Մկրտչյանը ևս կալանավորված է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը